ՀԺԿ-ն եւ ՌԱԿ-ը քննարկում են փոխհամագործակցության հնարավորությունները

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) գրասենյակից, հինգշաբթի օրը
կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Երվանդ Ազատյանի, եւ ՌԱԿ մամլոյ դիվանի ատենապետ Հակոբ Վարդեւանյանի հետ:

Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ երկու կուսակցությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր:


Ռուզան Խաչատրյան