ԱԺ փոխխոսնակը չի բացառում ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցի բարձրացումը խորհրդարանում

Ազգային ժողովի փոխխոսնակ, Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը ուրբաթ օրը չբացառեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից Ազգային ժողովի նիստերը բոյկոտելը կարող է hանգեցնել նրան, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարց բարձրացվի:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, եթե այդ հարցը մտնի օրակարգ, ապա դա օրենքի սահմաններում կլինի:

«Ինչպես կվարվի Ազգային ժողովը դա արդեն ոչ թե օրենքի խնդիր է, այլ քաղաքական որոշման խնդիր է», - ասաց նա՝ ավելացնելով. - «Եվ ես չեմ կարծում, որ Ազգային ժողովը կսխալվի»:

Անդրադառնալով իշխանություն - ընդդիմություն երկխոսություն սկսելու անհաջող փորձերին, Ազգային ժողովի փոխոսնակը հնչեցրեց իր կարծիքը, թե ընդդիմությունը կոալիցիայի հետ ուզում է բանակցել միայն մեկ շուրջ՝ «միայն ու միայն մեր ինքնասպանության ձեւերի մասին»:

«Իսկ այդ հարցը մեր օրակարգում չկա», - ասաց Վահան Հովհաննիսյանը:


Ռուզաննա Ստեփանյան