«Արդարություն» խմբակցության ղեկավարները, ում Գլխավոր դատախազությունից ծանուցագրեր էին ուղարկել՝ որպես վկա հրավիրելով հարցաքննության մարտի 30-ին հարուցված քրեական գործով, հինգշաբթի օրը հրաժարվել են ներկայանալ դատախազություն:
Մարտի 30-ին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Արդարություն» դաշինքի այն անդամների եւ «նրանց հարող անձանց դեմ, ովքեր հրապարակային հայտարարություններ են արել իշխանությունը, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու վերաբերյալ, վիրավորել են իշխանության ներկայացուցիչներին»:
«Դատախազության այդ որոշումը համարում ենք հակաիրավական», - այսօր հայտարարեց դաշինքի ղեկավարներից Ալբերտ Բազեյանը: - «Նման իրավապահ մարմինների հետ աշխատելու եւ նրանց վկայություն տալու ցանկություն չունենք»:
Դաշինքի պատգամավորներից Վիկտոր Դալլաքյանին, այդուհանդերձ, այսօր հարցաքննել են: Առավոտյան նրան հրավիրել էին ոստիկանության Երեւանի քաղաքային վարչություն՝ երկու շաբաթ առաջ իր վրա կատարված հարձակման կապացությամբ:
«Ինձ որպես տուժող հրավիրել էին ոստիկանություն, որպեսզի այնտեղից որպես վկա բերման ենթարկեն Գլխավոր դատախազություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դալլաքյանը: - Ես դա համարում եմ սադրանք»:
Նրա խոսքերով, իրեն հինգ ժամ հարցաքննել են որպես վկա մարտի 30-ին հարուցված քրեական գործով: «Հարցաքննությունը ավարտելուց կես ժամ առաջ այցելեցին Գլխավոր դատախազը եւ ԵԱՀԿ դեսպան Պրյախինը: Ես փաստաթուղթ եմ ստորագրել, որ վաղը ժամը 12-ին կներկայանամ Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, որը կտեւի ընդամենը մեկ ժամ»:
Դալլաքյանը նաեւ հաստատեց, որ դատախազության շենքի դիմաց հավաքվել էին մարդիկ, ովքեր պաստառներով պահանջում էին իրեն ազատ արձակել:
Դատախազություն հրավիրված պատգամավորներից «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարեց. - «Ես խոստանում եմ դատախազությանը, որ էս միտինգներից հետո կհանդիպենք: Իշխանափոխություն էլ լինի՝ կհանդիպենք, չլինի էլ՝ անպայման կհանդիպենք»:
Ստեփան Դեմիրճյանը, ի տարբերություն մյուսների, ոչ թե ծանուցագիր, այլ Երեւանի դատախազի մոտ ներկայանալու հրավեր էր ստացել: «Ես հրավերքը չեմ ընդունել», - ասաց նա:
«Ազգային միաբանություն» խմբակցությունից, սակայն, որեւէ պատգամավոր դեռեւս ծանուցագիր կամ հրավեր չի ստացել:
«Ես իմ դժգոհությունն եմ հայտնում, որ արհամարհված ենք առայժմ», - ասաց կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:
Ապրիլի 5-ին Երեւանում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների, ինչպես նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կալանավորման հարցով լրջորեն մտահոգված է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը:
«ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը ուշադիր հետեւելու է այս դեպքի վերաբերյալ հետագա զարգացումներին», - այսօր տարածած հայտարարության մեջ նշել է Պրյախինը:
Կարինե Քալանթարյան