Չորեքշաբթի օրը Տնտեսական դատարանը կրկին հետաձգեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի՝ ֆիքսված հեռախոսակապի սակագների բարձրացման մասին «ԱրմենՏել»-ի որոշման դեմ հայցի քննությունը:
Դատական նախորդ նիստում՝ փետրվարի 13-ին, դատավորի առաջարկով կողմերը որոշել էին հաշտության բանակցություններ սկսել, որոնց արդյունքները այսօր պիտի ներկայացներին դատարանին: «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների վկայությամբ, կողմերը հաշտության եզրեր գոնե առայժմ չեն գտել:
«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրենի պաշտոնակատարի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանի փոխանցմամբ, առաջին քայլը, այնուամենայնիվ, արվել է՝ տեղի է ունեցել հանդիպում տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի եւ «ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեին պաշտոնակատար Վասիլակիսի միջեւ: Ղազարյանը, սակայն, հրաժարվեց ներկայացնել հանդիպման մանրամասները:
«Կարծում եմ, եթե կողմերը հետամուտ լինեն, կարող են հաշտության եզրեր գտնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զազարյանը:
Նույն կապակցությամբ տրանսպորտի եւ կապի նախարարի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց, որ նախարարի պահանջը անփոփոխ է եւ «դրան պետք է հանգեցնի բանակցությունների արդյունքը»:
Վերջերս կառավարությունը ընդունել է «ԱրմենՏել»-ին բջջային կապի եւ տեղեկությունների փոխանցման միջազգային ելքի բացառիկ իրավունքից զրկելու մասին որոշում, որը ուժի մեջ է մտնելու հունիսի 30-ից՝ այսինքն Լոնդոնի արբիտրաժում ՀՀ կառավարության դեմ «ԱրմենՏել»-ի հայցի քննությունից հետո:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, Լոնդոնում արդեն նշանակվել է դատավորների եռյակը, նշանակված չէ առայժմ միանձնյա արբիտրը: Տեղեկություններ չկան նաեւ դատական նիստերի ժամկետների մասին:
Կարինե Քալանթարյան, Երեւան