Հայաստանի զինվորականների Իրաք մեկնելու հարցը քննարկվում է Միացյալ Նահանգներում

Ինչպես չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն ՕրդուեյըՀայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը Ֆլորիդայում բանակցություններ է վարում ամերիկյան բարձրագույն հրամատարության հետ՝ հայկական մեկ գումարտակ Իրաք ուղարկելու նպատակով:

«Հայաստանի կառավարության կողմից մենք առաջարկ ենք ստացել, որը, ի դեպ, շատ բարձ ենք գնահատում՝ Իրաքում խաղաղապահ առաքելությանը մասնակցելու համար», - ասաց դեսպանը: - «Ընթացող բանակցությունների ավարտից հետո մենք կկարողանանք արդեն կոնկրետ հստակեցնել, թե որքանով եւ ինչպես ենք ընդունում այս առաջարկը»:

«Եվ իհարկե, հասկանալի է, որ եթե այս առաջարկն ընդունվի, որոշակի օգնություն եւ միջամտություն կլինի ամերիկյան կողմից այդ խմբերը Իրաք ուղեւորելու համար», - ավելացրեց դեսպանը:

Հայաստանից Իրաք նախատեսվում է ուղարկել զինվորական բժիշկներ ու սակրավորներ: 150 ադրբեջանցի խաղաղարար զինվորներ օգոտոսին արդեն մեկնել են Իրաք: Ադրբեջանի խաղաղարարները առաջին մահմեդական անձնակազմն է Միացյալ Նահանգների առաջնորդությամբ Իրաքում գտնվող զորքերում, ուր կան ավելի քան երկու տասնյակ երկրների ներկայացուցիչներ:

Այսօրվա ասուլիսում դեսպան Օրդուեյը անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին եւ հայ-թուրքական հարաբերություններին:


Հրաչ Մելքումյան, Երեւան