Հայաստանի Ազգային Ժողովը երեքշաբթի օրը վավերացրեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, ինչը Եվրախորհրդին անդամակցությամբ երկրի ստանձնած առանցքային պարտավորություններից էր:
Արձանագրության վավերացմանը կողմ քվեարկեցին 131 պատգամավորներից 91-ը: Դեմ քվեարկեց միայն անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: Թեեւ քվեարկությունը բոյկոտելու մասին հայտարարեց միայն 15 անդամ ունեցող «Արդարություն» դաշինքը, քվեարկությանը չմասնակցեց 22 պատգամավոր:
Կողմ են քվեարկել բոլոր խմբերն ու խմբակցությունները՝ այդ թվում մինչեւ վերջերս «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների հարցում բացառության կողմնակից «Ազգային միաբանություն»-ը:
Հայաստանում մահապատիժը վերացված էր օգոստոսի 1-ից, երբ գործողության մեջ մտավ նոր Քրեական օրենսգիրքը՝ բացառություններ թողնելով միայն որոշակի հանցագործությունների՝ այդ թվում, վերջին հաշվով, հենց «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության համար: Այսօրվանից Հայաստանում դատարանը մահապատժի դատավճիռ կարող է արձակել միմիայն պատերազմի ժամանակ կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում:
Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը (ՀՀԿ)«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ օրենքով սահմանված բացառությունները ծանր հանցագործության որոշակի դեպքերի համար, այսօրվանից արդեն իրավական ուժ չունեն՝ գերակա է միջազգային փաստաթուղթը:
Մահապատժի վերացմանը դեմ հանդես եկած պատգամավորները պնդում էին, թե հասարակությունն ուզում է, որ չվերացվի այդ պատիժը, եւ սխալ է ասված, թե իշխանությունները պետք է ժողովրդից առաջ քայլեն: Սրան Ազգային Ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) խստորեն ընդդիմացավ՝ ասելով. - «Եթե հայ ժողովուրդը միշտ ճիշտ լիներ, այս երեսուն հազար քառակուսի կիլոմետրի վրա չէր լինի»:
Մահապատիժը վերացնելուն կողմ փաստարկներից մեկը դատական սխալների հնարավորությունն է: Դա իր ելույթում ընդգծեց Մհեր Շահգելդյանը՝ ելույթ ունենալով «Օրինաց երկիր» խմբակցության անունից:
«Մահապատիժը վերացնելու բուն դրդապատճառն այն չէ՝ մեզ պարտադրում են, թե չեն պարտադրում, դատական սխալներ կարող են լինել, թե ոչ: Պետության կողմից կատարվող սպանությունը չի տարբերվում մարդու կողմից կատարվող սպանությունից», - իր ելույթում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Հնչած փաստարկների ու հակափաստարկների հիմնական խումբը պտտվում էր, բնականաբար, «Հոկտեմբերի 27»-ի գործի շուրջ: «Արդարություն» խմբակցությունը շարունակում էր պնդել, թե մահապատժի վերացումը երաշխիք է ահաբեկիչների համար:
«Վազգեն Սարգսյանը ձեր կուսակցության առաջնորդն էր», - հանրապետականներին դիմելով ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Միթե Աստված իր պատվիրանների մեջ պետք է ավելացներ նաեւ՝ մի ուրացիր»:
Ի պատասխան Տիգրան Թորոյանը ասաց. - «Տար Աստված, Վազգեն Սարգսյանը այստեղ լիներ, առաջինը նա էր պահանջելու վավերացնել 6-րդ արձանագրությունը: Չի կարելի շահարկել զոհերի անունները»:
Ազգային Ժողովն այսօր նաեւ միաձայն հաստատեց որոշման նախագիծը՝ եվրոպական կառույցներին ինտեգրման գործընթացին հետեւող ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով ստեղծելու մասին: Սա իշխանությունը եւ ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների միասնական նախագիծ է, հանձնաժողովի լիազորությունները սահմանված են մինչեւ 2004 թվականի հոկտեմբեր: Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նախագիծը:
Ռուզան Խաչատրյան, Երեւան