Սեպտեմբերի 1-ի տվյալներով, 1,5 տարի առաջ ստեղծված Քաղաքացիական ծառայության խորհուրդը ընդհանուր առմամբ 498 մրցույթ է անցկացվել: Զուգահեռաբար անցկացվել է նաեւ մասնագետների ատեստավորում: Դրանց արդյունքում կառավարման համակարգում զգալի քանակով թափուր տեղեր են առաջացել՝ 498 քաղծառայողից չեն ատեստավորվել 73-ը: Ընդ որում, չատեստավորվածների մեջ բավական բարձր տոկոս են կազմում բարձրաստիճան պաշտոնյաները՝ 27 մարդ:
«Մեր տպավորությամբ, հատկապես բարձր պաշտոններում բավականին թույլ կադրային կոնտինգենտ ունենք», - չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: - «Կրտսերում շատ ճկուն, շատ ավելի ինֆորմացված, շատ ավելի զարգացած, իմացության բարձր աստիճան ունեցող մարդիկ են: Նրանց մեջ կան մարդիկ, որոնցով կարող ես ուղղակի հպարտանալ»:
Ատեստավորման վատ ցուցանիշ է արձանագրվել հատկապես առողջապահության նախարարությունում, ուր զբաղեցրած պաշտոններին չեն համապատասխանել 14 աշխատակից: Գիտության եւ կրթության նախարարությունում չի ատեստավորվել 3, իսկ ֆինանսների նախարարությունում՝ 10 աշխատակից:
Կառավարման համակարգում թափուր տեղեր առաջացել են նաեւ տարբեր պատճառներով չկայացած մրցույթների հետեւանքով: Պատճառներից է նաեւ այն, որ, ինչպես փոխանցեց Բադալյանը, այդ պաշտոնների համար դիմած քաղաքացիները չեն ներկայացել մրցույթին:
«Իսկ անցկացված մրցույթներից 52-ում հաղթողներ չեն ճանաչվել», - ավելացներ նա:
Մի շարք նեղ մասնագիտությունների գծով դիմորդներ ընդհանրապես չեն լինում: Բադալյանը որպես օրինակ բերեց բնապահպանության նախարարության ատոմային էներգիայի գծով պաշտոնի համար երեկ չկայացած մրցույթը: Հակառակ դրան, ասենք, կառավարության վերահսողական ծառայության պետի պաշտոնի համար 18, իսկ նույն ծառայության բաժնի վարիչի պաշտոնի համար 29 հոգի են դիմել:
Բադալյանի փոխանցմամբ, շատ են դեպքերը, երբ մարդիկ մրցույթին մասնակցելու համար դիմումներ են ներկայացնում, անհրաժեշտ փաստաթղթեր հավաքում ու հետո չեն ներկայանում. - «Հազարից ավելի մարդ դիմում են տվել, բայց չեն եկել մրցույթին»:
Քաղծառայության խորհրդի նախագահը դա կապեց նաեւ այն բանի հետ, որ մարդիկ փորձում են իր մոտ «բարեխոսողներ» գտնել:
«Ճնշումներ պաշտոնայների կողմից չեն լինում», - հայտարարեց Մանվել Բադալյանը: - «Բարոյապես ինձ ճնշում են բարեկամների, հարազատների, ընկերների, հարեւանների խնդրանքները»:
Քաղծառայության խորհրդի նախագահը հավաստիացրեց, որ ամեն դեպքում առաջնորդվում է օրենքով եւ սահմանված կարգով:
Կարինե Քալանթարյան, Երեւան