Վանաձորի սպանության գործով ձերբակալվել է եւս մեկ զինծառայող

(«Ասոշիեյթեդ Փրես»). - Հայաստանի զինվորական դատախազը շաբաթ օրը ասել է, որ եւս մեկ զինվոր է ձերբակալվել զորամասերից մեկի պարեկային ծառայությունում երեք զինծառայողի սպանության գործով:

Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ասել է, որ չորեքշաբթի օրը Վանաձորի զորամասերից մեկում կատարված սպանության հետեւանք է եղել այն բանի, որ ձերբակալված զինվորներից մեկը զոհերից մեկին 50 ԱՄՆ դոլար է վճարել՝ զորամասից դուրս գալը կազմակերպելու համար: Երբ պարզվել է, որ դա չի արվել, գումարը վճարած զինվորը մեկ այլ զինվորի հետ ներխուժել են պարեկային ծառայություն, ուր երկու այլ զինվորների հետ միասին քնած է եղել գումարը վերցնողը եւ, վիճաբանությունից հետո, սպանել են վերջիննիս: