Ընդդիմադիր 13 կուսակցությունների տեղական կառույցներից բաղկացած «Կուսակցական համաձայնության» կազմի մեջ մտնող ինը կուսակցություններ այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում պաշտպանելու են «Ազգային միաբանություն» կուսակցության քաղաքային կառույցի ղեկավար Մարզպետունի Մարգարյանի թեկնածությունը:
Հայտարարությունը ստորագրած «Հայրենիք եւ պատիվ» միության փոխնախագահ Լեւոն Գալստյանը ասաց, որ հայտարարությունը առնչություն չունի «Կուսակցական համաձայնության» հետ:
Խոշոր ընդդիմադիր կուսակցություններից միայն ՀԺԿ-ն (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) չի միացել հայտարարությանը: ՀԺԿ-ի տեղի կառույցը հանդես է գալու առանձին հայտարարությամբ:
Գործող քաղաքապետ, անկուսակցական Վարդան Ղուկասյանը արդեն պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում առաջադրելու մասին՝ մեկ անգամ էլ հավաստելով, որ անկախ ընտրվել-չընտրվելուց ինքը նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
Իշխանամետ կուսակցություններից Դաշնակցությունը նույնպես հայտարարել է համայնքային ընտրություններին «լրջորեն մասնակցելու» մասին: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, Գյումրիի նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ կուսակացությունը դեռ չի որոշել իր թեկնածուի հարցը: Ընտրություններում սեփական թեկնածուով մտադիր է հանդես գալ նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը. կառաջադրվի, ըստ շրջանառվող լուրերի, ԱԺ պատգամավոր, վերջերս կուսակցությանն անդամագրված Սամվել Բալասանյանի անունը:
Արտյոմ Չեռնամորյան, Գյումրի