Նախագահ Քոչարյանի ապրիլի 15-ի հրամանագրով 47-ամյա Արմեն Սմբատյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Սմբատյանը նոր մարդ է Հայաստանի դիվանագիտության ոլորտում: Դիվանագիտական փորձի բացակայությունը, սակայն, փոխհատուցվում է ղեկավար պաշտոններում, այդ թվում կառավարության կազմում, նրա աշխատանքի փորձով:
Արմեն Սմբատյանը կոմպոզիտոր է: 1995 թվականից նա Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտորն էր:
1996-98 թվականներին Արմեն Ամբատյանը եղել է Հայաստանի մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարը: 1997թվականից՝ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության նախագահն է:
Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան