Մատչելիության հղումներ

Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները


Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները
please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00

Քարվաճառի Ջոմարդ գյուղում անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի մայրը ՝ Կարինե Ցականյանը վստահ է ՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները:

Կարինե Ցականյան. - Ես վերևն եմ եղել, երեխան՝ ներքևը։ Գիշերվա կեսին եկել են՝ տարել, երևի։ Ինքը տեղաշորի մեջ չի քնել։ Դուռը փակել ա, ինչ վերցրել են, տանը մնացածն էլ մնացել ա, որովհետև տանն ա եղել էդ ապրանքը։ Վերևից իջել եմ ներքև, տեսել եմ՝ չկա։ Ինքն էլ հին շորերով ա, սպարտիվկա՝ դեղին գծերով, վերևինը սև՝ սպիտակ գծերով, մի հատ էլ վայենի մայկա է եղել։

«Ազատություն» - Այդ շորերը չկա՞ն։

Կարինե Ցականյան. - Չէ, չէ, սապոգներով՝ ռեզինից։

«Ազատություն» - Կարծում եք, այդ շորերո՞վ են իրեն տարել։

Կարինե Ցականյան. - Չեմ կարծում, հենց էդ շորերով՝ ռաբոչի, ինքը իրիկունը տանը եղել ա, հենց էդ շորերով էլ տարել են, սկի ինքը չի էլ պառկել տեղաշորի մեջ։ Իրիկունը 10-ի, 11-ի մոտերն են տարել։ Գյուղում մարդ չկա, մենակ իմ ընտանիքն ա էս գյուղում՝ Ջոմարդ գյուղում։ Մենակ մի բնակիչը ես եմ, իմ երեխեն ա ներքևն էղել, մենակ ա էղել, ոչ մի մարդ չկա, էնտեղ շենքեր էլ չկան սարքած։

«Ազատություն» - Այլ բան նրա հետ պատահած լինել չէ՞ր կարող, նրան, միանշանակ, ադրբեջանցինե՞րն են տարել։

Կարինե Ցականյան. - Դե, տենց կլինի, ո՞վ պետք է տանի։ Սաղ աշխարհը, քոլերը ման ենք եկել, վայենին ման ա գալիս, միլիցիան ման ա գալիս, ոչ մի տեղ չեն գտնում երեխային։

«Ազատություն» - Իսկ դուք տեղյա՞կ էիք, որ ադրբեջանցի դիվերսնտներ կան գյուղում, երբ դեռ չէր անհետացել Սմբատը։

Կարինե Ցականյան. - Չէ, մենք ոչ մի բան չենք իմացել։ Եթե ես իմանայի, ես իմ երեխին ինչի՞ պիտի թողեի։ Ես մենակ սարի գլխին էի, անասուն էին պահում վերևը։ Ջոմարդ գյուղում տղաս է եղել, Ջոմարդի վերևն էլ ես եմ բնակվում, մի տուն սարքած մնում ենք, մեր անասունները, մեր ճանճերն այնտեղ են։ Էդ առավոտը պիտի բարձրանար սարը, զանգեցինք ասեցինք` արի սարը, ասեց` առավոտը կգամ։ Մենք ի՞նչ էինք իմանում, որ ըտեղ մարդ կլինի, ով կլինի իմ երեխին կտանի։

«Ազատություն» - Տանից նաև սնո՞ւնդ է անհետացել։

Կարինե Ցականյան. - Հա, պովիդլո, ջեմ, երեք հատ հաց, մի քանի պոմիդոր, մի քանի վարունգ, ճանապարհին տեսել են, էլի, կերած վարունգը՝ վեր ընկած։ Դե, երևի սոված են եղել, չեմ կարա ասեմ, ես գիշերը սարում եմ եղել, եկել եմ տեսել՝ տղես չկա։ Ամուսինս առավոտ իջել ա, եկել ա երեխիս կողքը, որ հետո գնա Քելբաջար՝ տեսել ա դուռը փակ։ Իմ տղան ուր էլ գնար, գալիս էր միշտ ժամը 5-6 զանգում էր՝ մա, ես տանն եմ, պապան իջե՞լ ա , ի՞նչ կա, ի՞նչ չկա, պապան իջնո՞ւմ ա, ի՞նչ ա պետք հանեմ վերև... միշտ զանգել ա։ Բայց էդ գիշերը, ամբողջ օրը զանգել եմ, ինքն ինձ չի պատասխանել։

«Ազատություն» - Բացառո՞ւմ եք, որ ինքն ինչ-որ տեղ գնացած լինի։

Կարինե Ցականյան. - Չէ, չէ, ոչ մի տեղ։ Իմ երեխան չի իմանում որտեղ ինչ կա։ Մի Ստեփանակերտ երկու անգամ ա գնացել, տանից ոչ մի տեղ։ Խելոք, խելոք, ինչ եմ գիտում որտե՞ղ ա հիմա, ի՞նչ են հարցաքննում, սոված մնա՞ց, ծարա՞վ մնաց, շուստրի չի էլի։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում առայժմ զերծ են մնում ասել, թե արդյոք 17-ամյա պատանու անհետաղումը կապված է Քարվաճառ մուտք գործած ադրբեջանցի դիվերսանտների հետ և թե արդյոք հնարավոր է, որ Սմբատին գերեվարած լինեն։ Ամեն դեպքում պատանու հարազատները, նաև հարևաններն այդ վարկած են առավել հավանական համարում։

Ցականյանների հարևանուհի. - Բոլորս էդ կարծիքին ենք, բայց չգիտենք հաստատ։

«Ազատություն» - Տեղեկություններ կան, որ դիվերսանտները մի քանի օր եղել են Քարվաճարում, խանութ են մտել, առևտուր են արել։

Հարևանուհի. – Էդպես են ասում, բայց մենք չգիտենք։ Ժողովրդի մեջ նախօրոք տարածված էր, որ դիվերսանտներ կան։ Էդ երեխայի կորելուց մի քանի օր առաջ արդեն տարածվել էր։

Նշենք, որ Ադրբեջանական կողմը հերքում է Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն գործողություններ կատարելու մասին Ղարաբաղյան կողմի պնդումները։ Սակայն Լեռնային Ղարաղաբի Պաշտպանության բանակը երեկ երեկոյան հրապարակեց ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտի՝ 46-ամյա Շահբազ Գուլիևի լուսանկարը՝ տեղեկացնելով, որ նա գրանցված է Ադրբեջանի Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում։

Ղարաբաղյան կողմն իբրև ապացույց հրապարակել է նաև ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներից առգրավված զինամթերքի լուսնկարները, որտեղ պատկերված են խլացուցիչով կալաշնիկով ավտոմատ, խլացուցիչով ատրճանակ, ավտոմատի տասնյակ փամփուշտներ, նռնակներ, դանակ և Ադրբեջանի դրոշը։

Ի պատասխան հրապարակված լուսանկարների, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ձերբակալված Շահբազ Գուլիևը Ադրբեջանի Զինված ուժերում չի ծառայում։

Ադրբեջանական ANS-ը տեղակացնում է, թե զրուցել է Ղարաբաղում ձերբակալված Գուլիևի եղբոր՝ Իլհամ Գուլիևի հետ, ով ասել է, թե Շահբազը «Կամազ»-ի վարորդ է և նա հաճախ է այցելել Քելբաջար։

XS
SM
MD
LG