Կիրակի, փետրվարի 07, 2016 Ժամանակը Երեւանում 12:28

    Քաղաքական

    ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից

    x

    Մուլտիմեդիա

    Աուդիո
    • ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներից

    ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում իր դժգոհությունն արտահայտեց երեկ կայացած ընտրությունների արդյունքներից:

    Նրա խոսքով` ընտրություններում «հաղթեց փողը», եւ «ընտրակաշառքը վճռորոշ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա»:

    «Ոչ թե ընտրություններով արտահայտվել է ժողովրդի կամքը, այլ արձանագրվել են այն քվեները, որոնք ձեռք են բերվել ընտրակաշառքով», - ասաց Մարգարյանը:

    Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների, Դաշնակցությունը ստացել է ընտրողների 5.72 տոկոսի քվեն` 86 հազարից ավելի ձայն:

    «Արձանագրված արդյունքներից գոհ չեմ, որովհետեւ մեկ անգամ եւս կամ այս անգամ պատճառաբար ավելի մեծ տոկոսով դրսեւորվեց, որ փողն է հաղթում քաղաքական ուժերին: Ես դրա համար ցավում եմ, ցավում եմ մեր ժողովրդի համար: Որովհետեւ այդ նույն իշխանությունները, որոնք այս ժողովրդի թշվառության պատճառն են, նույն այդ ժողովրդի թշվառությունից օգտվեցին իրենց իշխանությունը երկարաձգելու համար», - հայտարարեց նա:

    Հրանտ Մարգարյանը չանդրադարձավ մյուս ընտրախախտումներին` նշելով. - «Այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Եվ շուտով մենք պաշտոնական հայտարարությամբ հրապարակ կգանք»:

    Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը բացառեց 44 տոկոսից ավելի քվե ստացած իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը. - «Այդ մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ է»:

    Ուշագրավ է, որ ընտրությունների արդյունքները վերահսկելու նպատակով ստեղծված միասնական շտաբի մյուս անդամները` Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօրվա ընթացքում որեւէ հայտարարություն չարեցին:

    ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ընտրությունների արդյունքների գնահատականի եւ հետագա անելիքների մասին Կոնգրեսը կխոսի վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքում:

    Ընտրությունների արդյունքներին գնահատական տալ չի շտապում նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը: Կուսակցության քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այսօր իրենք որեւէ բան չեն ասելու:

    Նրա խոսքով` ընտրությունների արդյունքները դեռ պետք է քննարկեն կուսակցությունում եւ քաղխորհրդում:

    ՀՅԴ-ն դժգոհ է ընտրությունների արդյունքներիցi
    || 0:00:00
    ...    
     
    X
    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանությունները
    Մեկնաբանություններ
         
    barséghian , : france
    08.05.2012 13:41
    +0 / -0
    1- Pavagan gacharg dji pajnéts as inknagodj gousaktsoutioun (jorovourtits, imnagan karaparits, badmoutian, hérou) ; Polorovin, vérdjnaganabès, hérinagoutioun gorsentsoutsin jorovourti timats

    2- Yété hanénk, charkaïn, azgagan, harazad, dzanot, gachargervadz, 1% its avéli djèn estanar.

    3- verdjin houys, mendz havanagoutian, B. Kotchariani vératarts vor darnan norén dzaraor, chahagordzélov spiyurki dachnagtsoutioune ... Ouré mechag panvor as xarérou médj ? Ménag dzévagan xapoudjidj morouknér (Rostom, Christapor, Zavarian)



    Սաքո , : Բարձրաշեն
    07.05.2012 17:38
    +0 / -0
    ,,Միամիտ,, և պրիմիտիվ մեկնաբանություն՝ նեղացած, տղայական կեցվածքով...

    Ամենակարդացվողը