Կիրակի, Մայիս 26, 2013 Ժամանակը Երեւանում 07:09

Քաղաքական

Մալաթիա-Սեբաստիայի միջադեպերը` ըստ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի

Գալուստ ՍահակյանԳալուստ Սահակյան
x
Գալուստ Սահակյան
Գալուստ Սահակյան

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Մալաթիա-Սեբաստիայի միջադեպերը` ըստ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի

Տեքստի չափը - +
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իշխանությունները պատասխանատու չեն Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպերի համար։

Քարոզչության ժամանակ Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները` Բաբկեն Գարոյանը, լրագրող Գայանե Առուստամյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը, Մալաթիա-Սեբաստիայում հարձակման էին ենթարկվել. ինչ-որ անձինք հարվածել էին Առուստամյանի դեմքին, գլխին, կոտրել Գարոյանի քիթը: Նույն օրը այստեղ խոչընդոտվել էր նաեւ վարչական շրջանն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը:

Գալուստ Սահակյանի պնդմամբ` ընդդիմադիրները այս միջադեպերն օգտագործում են նախընտրական քարոզչության եւ իրենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով. - «Փաստորեն, հենց դրա վրա են խաղում, որ «էնքան բոբո իշխանություններ են, որ բոլորը վախենում են, եւ տեսեք` ինչ են անում իշխանությունները»։

«Այսինքն, Հանրապետականը կապ չունի՞ այդ միջադեպերի հետ, որ մի թեկնածուի քիթն են ջարդել...», - այս հարցին իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Ես չեմ կարծում, որ որեւէ մարդ, եթե քիթը մի տեղ չի կոխում, քիթը ջարդում են։ Կողմնակալ կարծիքներ են ասել, հրահրել են, եւ ստացվել է վեճ, որպեսզի այս ինտրիգը ծաղկի։ Բայց դրա պատասխանատուն հենց նրանք են, ովքեր որ իրենց քարոզչությունը կազմակերպում են»։

«Ես չեմ կարծում` որեւէ քաղաքական գործիչ, եթե ցանկություն չունի բախման գնալու, կգնա կմտնի էն միջավայրը, որտեղ իրեն բախում է սպասում», - ասաց Սահակյանը։

Նա հայտարարեց, որ իրենք էլ են երբեմն իրենց քարոզարշավի ժամանակ խոչընդոտների առջեւ կանգնում, բայց աղմուկ-աղաղակ չեն բարձրացնում. - «Մենք ինքներս էլ տարբեր տեղերում ենք լինում, տարբեր մարդկանց շրջանում, ընտրողների շրջանում` մի տեղ լավ են ընդունում, մի տեղ վատ են ընդունում, մի տեղ, նույնիսկ, ասեմ` ավել-պակաս բաներ են ասում։ Չի կարելի անընդհատ բարձրաձայնել»։

«Իհարկե, հասկանում եմ, դա էլ գալիս է նրանից, որ, հիմնականում, քաղաքական թիմերի մեծ մասը մի քանի օր հետո անընդհատ կրկնվում են` նույն մտքերը, եւ արդեն այդ կրկնված մտքերը, բնականաբար, գնալով ազդեցությունները նվազում են։ Իսկ ինտրիգը որոշակիորեն ակտիվություն է մտցնում», - ասաց Հանրապետականի փոխնախագահը։

Մինչդեռ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) համար անընդունելի են պատգամավորության թեկնածուների վրա հարձակումները:

«Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, քաղաքական ուժերին կոչ անելով ժողովրդին ծրագրերի ու գաղափարների այլընտրանքներ ներկայացնել, այլ ոչ թե` բռունցքների ու հայհոյանքների, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նպատակահարմար համարեց, որպեսզի այս միջադեպերը ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված տարբեր
Նաիրա ԶոհրաբյանՆաիրա Զոհրաբյան
x
Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան
կառույցներում քննարկման առարկա դառնան։

«Ստեղծվել են տարբեր ֆորմատներ` քառյակի, այժմ արդեն` եռյակի ֆորմատ, որովհետեւ «Ժառանգություն»-ը կարծես թե սահուն կերպով դուրս է գալիս այդ ֆորմատից, Ազգային ժողովում աշխատանքային խումբ է ստեղծվել, նաեւ Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մեկ այլ ֆորմատ. սրանք միջադեպեր են, որ, ի վերջո, շատ հանգիստ կարող են այդ ֆորմատներում քննարկման առարկա դառնալ», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Որովհետեւ, կրկնում եմ, այդ ֆորմատներում քաղաքական ուժերը հավաքվել են ընտրությունների ազատ, արդար ընթացքը վերահսկելու համար, եւ նման միջադեպերը ուղղակիորեն չեն տեղավորվում ազատ, մրցակցային հավասար պայմաններ քարոզարշավի ժամանակ ստեղծելու հայտարարությունների մեջ»։


Մալաթիա-Սեբաստիայի միջադեպերը` ըստ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի
Loading
12:00:00 / -:--:--
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Սամվել
17.04.2012 20:38
+0 / -0
Ինչպես նկատել են` լուրջ քաղաքական կուսակցությունը դատապարտում է ամեն տեսակ ստորություն, եթե այն ներառված չէ այդ կուսակցության ծրագրի մեջ:
Դատելով ՀՀԿ-ի փոխնախագահ Գ. Սահակյանի` որևէ մարդու քիթը մի տեղ կոխելու և այն ջարդելու վերաբերյալ մեղմ ասած հանդուրժողական մեկնաբանությունից, կարելի է եզրակացնել, որ քիթ ջարդելը ոչ դեկլարատիվ ձևով ներառված է ՀՀԿ-ի ծրագրում...
ՀՀ շատ քաղաքացիների քթերը վտանգի տակ են...

vahan alekyan , : rus
17.04.2012 18:35
+0 / -0
Իրեն շուտվանից չկայիր առանց քո մեկնաբանությունների հետաքրքիր չէ

Իրեն , : Կիրովական
17.04.2012 12:09
+0 / -0
Իշխանություն կոչվածը
ապենդիքսի պես է. նեղացրեց` պետք է հեռացնել:

Ամենակարդացվողը