Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:25

Հայաստան

Հարազատներն ասում են՝ 5 զինծառայողի սպանության համար մեղադրվող Այվազյանը ընդհանրապես չպետք է զորակոչվեր

Շրջանառվող վարկածի համաձայն, 20-ամյա երեւանցի Կարո Այվազյանն է hուլիսի 28-ին Ղարաբաղի Մարտունու զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքից գնդակահարել 5 զինծառայողի եւ ինքնասպան եղել:

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Հարազատներն ասում են՝ 5 զինծառայողի սպանության համար մեղադրվող Այվազյանը չպետք է զորակոչվեր

Տեքստի չափը - +
Կարո Այվազյանի քեռին՝ Անուշավան Միքայելյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դիահերձման ժամանակ ներկա է եղել. բռնության հետքեր չեն հայտնաբերվել մարմնի վրա, միայն 1 կրակոցի տեղ է եղել:

Այդուհանդերձ, Միքայելյանը չի հավատում, որ իր զարմիկն է սպանությունների եւ ինքնասպանության հեղինակը։ Ասում է՝ մոտ 1 տարվա ծառայող էր եւ իր բանակային ընկերների հետ լավ հարաբերություններ ուներ։ Ու չնայած դրան, նաեւ ասում է՝ ոչինչ բացառել չի կարելի։

«Մենք ոչ մեկս չգիտենք՝ ինչը ոնց է եղել։ Ամեն ինչ սկսվում է հիմքից։ Էս մարդուն [Այվազյանին] չէր կարելի վստահել՝ դա փաստ է։ Զենքի գողության համար է նա դատվել, ավազակային հարձակման համար էլ է դատվել», - պատմում է քեռին։ Նրա խոսքով, եթե Հայաստանում օրենքը գործեր, իր զարմիկին ընդհանրապես բանակ չպետք է զորակոչեին:

Այվազյանը 2 տարեկանից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այնտեղ դատվել է 13 տարեկանից, բանտ է նստել, եւ նույնիսկ փախուստ կատարել բանտից: Ի վերջո՝ անցյալ տարի շղթայակապ արտաքսվել է Հայաստան, հայերեն նորմալ չի հասկացել, հայերեն գրել եւ կարդալ չի իմացել: Ու չնայած այս ամենին՝ Հայաստան ոտք դնելուց 6 ամիս անց ուղարկել են բանակ:

«Թղթեր ենք բերել, որ նա դատված է, որ այնտեղ հիվանդանոցում պառկել է՝ հոգեկան հիվանդ է։ Էդ էլ չի անցնում, քանի որ մեջը փող չկա», - պատմեց Կարո Այվազյանի պապը՝ Ջիվան Միքայելյանը։

«Ուրեմն, ես որ գնացի Արաբկիրի զինկոմիսարիատի բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանի մոտ, ասաց՝ ինձ 4 հազար դոլար փող կբերես-կտաս, ես ձեր երեխային կազատեմ։ Հետո դիմեցի դատախազություն, որ փող է ուզել ։ Բայց ցավոք սրտի, Հայաստանում օրենքները չեն գործում։ Դատախազությունն այդ գործը փակեց», - պատմեց Կարո Այվազյանի պապը։ 

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արռակ , : Երևան
05.08.2010 16:27
+0 / -0
Հատկապես Արաբկիրի զիվորական կոմիսարիատից ... բոլորին պետք է ուղղարկել առաջին գիծ 1000 տարի ծառայելու:
Կաշառակարությունը վերևից ներքև սա է մեր բանակի այսoրվա իրականությունը: ՈՒղղակի դեռ կան սպաներ որոնց ուսերին է ծանրացել մեր բանկի խնդիրները և դա է մեզ առայժմս փրկում:

Gayane , : WARCHAWA
03.08.2010 23:48
+0 / -0
cuk2 GLXICA VORTNAC.BOLORS EL LAB GITENK VOR AROXJNERIC POX EN VERCNUM HIVANDNERIN TANUM EN BANAK.U VOR CNOX@ ESKAN BAN LSELOB IRA EREXUN KUXARKI BANAK?U UM HAMAR?

Ռոբերտ , : Խորհրդային բանակի սպա
03.08.2010 11:17
+0 / -0
ՑԱՎԱԿՑՈՒՄ եմ մեր անմեղ զոհերի (այդ թվում նաև Այվազյանի)հարազատներին, սա միայն իրենց կորուստը չէ....
Ցավալին այն է, որ մեր բանակում պաշտպանված չեն նույնիսկ նորմալ դաստիարակություն ստացած սպաներն ու զինվորները: Հատկապես տուժում են նման մարդիկ: Ցավալին այն է, որ սա է իրականությունը, որ "վայ" հրամատարների ու ավելի վերադաս ղեկավարների անմիջական գիտությամբ Բանակում ծաղկում է դրամաշորթությունն ու կաշառքը: Ով չի համակերպվում այս համակարգին, դառնում է համակարգի զոհը, "մատաղացու գառը": Անհրաժեշտ է ողջ համակարգը մ ա ք ր ե լ: Ստեղծել այնպիսի պայմաններ, որ ծնողները հանգիստ խղճով իրենց զավակներին ուղարկեն բանակ, այլ ոչ թե ստիպված լինեն զարտուղի ճանապարհներ փնտրել, որպեսզի իրենց որդիներին զերծ պահեն այդ համակարգից:

arman , : yerevan
02.08.2010 19:14
+0 / -0
petk e dati tan zinkomisarin.zinvorneri znogneri auselutunn amisn 1angam azat lini,zivorin 3 amis /5 or/arzakurt trvi arans kasharki.

Xcho
02.08.2010 13:22
+0 / -0
De Ed Armen Hakobyanin tox brnen nstacnen... Mer korupciaji dem pajqarel sirox xekavarnery.... Nman takanqneri patcharov anmex jahel erexeqn en mernum