Չորեքշաբթի, Փետրվար 08, 2012 Ժամանակը Երեւանում 16:23

Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է ռուսական բազաների մասին լուրը

Պաշտպանության նախարարությունը հաստատում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման եւ Հայաստանի անվտանգության հարցում դրանց դերի մեծացման մասին լուրը։

Հայաստան – Հայկական եւ ռուսական զորամիավորումները համատեղ զորավարժության ժամանակ, արխիվ

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է ռուսական բազաների մասին լուրը

Տեքստի չափը - +
Շաբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Հայաստանում ռուսական բազաների տեղակայման մասին 1995 թվականին ստորագրված հայ-ռուսական պայմանագրում կատարվելիք փոփոխությունների նախագիծը ներկայումս հայ-ռուսական բանակցությունների առարկա է։

Ուրբաթ օրը «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հիշյալ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվելու է՝ հասնելով 49 տարվա՝ այժմյան 25-ի փոխարեն։ Բացի այդ, պայմանագրային փոփոխությունների նախագծում ասվում է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազան, Ռուսաստանի Դաշնության շահերից բխող գործառույթներից բացի, հայկական զորամիավորումների հետ համատեղ պետք է պաշտպանի նաեւ Հայաստանի անվտանգությունը։

«Պայմանագիրը մեզ ոչինչ չի տա»


«
Մեհրաբյան.
Հայաստանի սուվերենության վերջին նշույլներին ենք հրաժեշտ տալիս...
Սա Հայաստանի շահերի հետ ոչ մի առնչություն չունի եւ մեզ ոչինչ չի տա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուսաստանի ռազմաբազաների տեղակայման ժամկերտի երկարաձգման փաստը այսպես մեկնաբանեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այս պայմանագրով փաստացի Հայաստանի սուվերենության վերջին նշույլներին ենք մենք հրաժեշտ տալիս», - հավելեց Մեհրաբյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ որոշվեց հենց հիմա երկարաձգել պայմանագիրը՝ Մեհրաբյանը կարծիք հայտնեց, թե այստեղ, ի թիվս այլ հարցերի, դեր է ունեցել նաեւ Իրանի շուրջ լարվածության աճը, ու Մոսկվայում ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը Հարավային Կովկասում:

«Ռազմա-քաղաքական նշանակությունը մեծ է»


Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես կարծում է, որ հայ-ռուսական անվտանգության մեծ պայմանագրի երկարաձգումը Հարավային Կովկասում սեփական ազդեցությունը մեծացնելու՝ Մոսկվայի հերթական խոշոր քայլն է։ Փորձագետը, սակայն, տրամագծորեն հակառակ մոտեցում ունի Հայաստանի համար այս պայմանագրի ռազմա-քաղաքական նշանակության մասին։

«Հայաստանի համար նշված համաձայնության ռազմա-քաղաքական նշանակությունը մեծ է: Ռուսաստանի ռազմա-քաղաքական հովանավորությունը ներկայումս չի կարող ոչ մի բանով փոխարինվել: Անհնար է պատկերացնել, որ ռազմա-քաղաքական այն երաշխիքները, որ տալիս են ռուսները, կտա ՆԱՏՕ-ն, կամ Իրանը, կամ մեկ այլ ռազմա-քաղաքական ուժ», - կարծում է Իսկանդարյանը։

Իսկանդարյան.
Սա որոշակի մեսիջ է Թուրքիային ու Ադրբեջանին ...
Քիչ հավանական համարելով, որ տեսանելի հեռանկարում ղարաբաղյան ուղղությամբ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները՝ փորձագետը կարծում է, որ հերթական այս քայլով Ռուսաստանը փորձում է պահպանել հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

«Նման կարգի պայմանագիրը քաղաքական ոլորտում, իհարկե, ի ցույց է դնում Ռուսաստանի դիրքորոշումը: Սա որոշակի մեսիջ է Թուրքիային ու Ադրբեջանին», - վստահ է Կովկասի ինստիտուտի տնօրենը։

Այլ հրապարակումներ

IFC-ն կաջակցի ներդրումային միջավայրի բարեփոխումներին

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ IFC-ի տրամադրած գումարն օգտագործվելու է տեխնիկական աջակցության նպատակով:

Ուրիշի փոխարեն քվեարկողների հարցը` ԱԺ քննարկման առարկա

Քննարկումներից հետո որոշ պատգամավորներ շարունակեցին քվեարկել իրենց գործընկերների փոխարեն:

Եվրախորհրդարանի նախագահը Թուրքիային կոչ է անում ընդունել անցյալը

Շուլցը Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին անդրադարձել է Բաղըշի հետ ասուլիսին։

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը 
ISAHAK , : HAYASTAN
08.08.2010 11:52
+0 / -0
RUSAKAN RAZMAKAYAN@ NAX PETK E RUSASTANIN.HAYERIN PETK E AYL KAXAKAKAN XEKAVARUTYUN ,VOR@ ORENK U HUYS KBERI HAYASTANCINERIN.RUSAKAN BAZANER@ AMEN OR CHE VOR PETKEN,EV AMEN OR CHE PATERAZM LINUM,MER AMENAMEC HAKARAKORD@ AMEN ORVA MER TSHNAMINA ANUN@ ANORENUTYUN,HIASTAPUTYUN,ANVSTAHUTYUN,SHANTAJ, ES TSHNAMIN AVELI KAVARNIYA..ARDYUNKUM ES BAZANER@ IRANC ISKAKAN NPATAKIN CHEN CARAYI .BAYC ELI PARK MER HAY AZGIN VOR DIMADRUMA ES AMEN LARVACUTYUNNERIN.

Armen , : Yerevan
02.08.2010 20:13
+0 / -0
Նախ ասեմ, որ սա Ռուսաստանի հերթական շանտաժն է:Սկզբում լուրեր են տարածվում, որ Ադրբեջանին են ծախում C 300 համակարգեր հետո էլ մեզ ներկայացնում, որ պատրաստվում են պաշպանել մեզ` արտաքին հարձակումից:Մի հատ սրանց խելքին նայեք:Բա մեկը հարցնի էտ 95 թվից այստեղ ինչ? էիք անում այ "ՌՈՒՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ":Հիմա էլ ուզում են երկար մնալ այն 50% ծախսերը մեր Հայկական կողմի հաշվին??Հասկացեք Հայ ժողովուրդ քանի այդ անիծված ոտքը այստեղից չգնա մենք առաջընթաց չենք ունենալու:Թուրքիան էլ չի վավերացնելու այդ պրատակոլները քանի, որ վտանգելու է Ռուսաստանից Սև ծովի հատակով անցնող գազատարին:Այդ գազատարը մեկ տարով հետ է ընկնում ՆԱԲՈՒԿՈ կոչվող ծրագրից ու Ռուսները Թուրքերի հետ միասին ամեն ինչ կանեն այդ մեկ տարին շահելու համար:Այդ է պատճառը և Մեր կառավարությունը այդ շանսը տվեց մեր "ՌՈՒՍ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ":

fred , : usa
02.08.2010 11:38
+0 / -0
Inchqan el xeloq linen Hayern u Russner@, mievnuyn e Musulmanner@ bazmanum u nvachum en ashxarh@ yev dran npastum en, inchqan el zarmanali e, Qristonya yerkrner@, voronq @ndunum en musulman emigrantnerin u paymanner en stexzum nranz bazmazman hamar. Shutov ayd emigrantner@ tirelu en huyr@nkal yerkrner@. Yevropan arden shn4ahexz e linum musulmaneri aratutyuniz. Moskvayum amen qaylapoxi handipom es azerineri u ayl musulmaneri. Zankazaz Musulman hogu xorqum pashtum e BEN-LADENin u paypayum e ashxarhi musulmanizaciai yerazanqner@.

Heno , : Vanadzor
01.08.2010 22:13
+0 / -0
Պետք է հասկանալ մի բան` առանց այս պայմանագրի երկարացման ել մենք կախյալ վիճակում ենք գտնվում ՌԴ-ից, բայց դա մեզ համար այնքան էլ վտանգավոր չէ, պետք է հասկանալ որ այս քայլով ՌԴ-ն ոչ անմիջական մասնակցության հնարավորություն է ստանում Արցախում հնարաոր վերսկսվելիք պատերազմին մասնակցելու` ինչպես? ասեմ- ՀՀ զինված ուժերը միաժամանակ չեն կարող ռազմական գործողություններ ծավալել Արցախում և ՀՀ-ի արևելյան սահմանին, իսկ այս պայմանագրը հնարավորություն է ստեղծում արևմտյան սահմանից զորքերը տեղափոխել արևելք իսկ Թուրքիայի հետ սահմանԹ կպաշտպանեն ՌԴ զինված ուժերը` այ սա պետք է հաշվի առնենք, մենք սովորել ենք միակողմանի` եսասիրորեն մտածել

Aram , : Moskva
01.08.2010 21:52
+0 / -0
Sa verjin tarineri amenalav lurn e! Tyu,tyu,tyu, achqov chtanq! Kecce Rusastan@!!

Vahan , : United States
01.08.2010 17:39
+0 / -0
@All
Միթէ ես ԱՄՆ-ից ավելի լավ եմ տեսնում ու հասկանում որ Ռուսական բազայի ներկայությնը ձեր ֆիզիկական գոյության միակ երաշխիքն է? Դուք պետք է աղոթեք որ Ռուսաստանը չկործանվի Եվրոպայի պես: Եվրոպացիները լացելով փախնում են Եվրոպայից, գալիս են ԱՄՆ ու ամեն ինչ անում են որ մնան քանի որ Եվրոպան իսլամացվում է: Եթե Ռուսաստանն էլ նման անկում ապրի, ապա Հայաստանը Ռուսական զորքերի դուրս բերումից հետո կապրի ընդհամենը մեկ oր:

artur , : gyumri
01.08.2010 14:21
+0 / -0
էս ամենը մի գուցե պետք է, ինչ որ տեղ թուրքի վտանգից երաշխիք է, բայց ցավոք ինչքան որ մենք ենք տալիս ռուսին, փաստորեն չի երևում թե ինչ ենք ստանում: Իսկ ռուսների համար էդ ամենը շատ ավելին է, քան մեր համար թուրքի վտանգից երաշխիքը: ինչպես միշտ մեր թանգ տեղը էժանանում ենք:

Levon , : España
01.08.2010 12:58
+0 / -0
Mez vtang@ sparnume Arcaxum,vor@ HH taracq che.Rusneri het paymanagir@ ayntex chi ashxati.Paymanagir@ mez zrkume arevmutqi het qaxaqakan manevrnerum.Sksvec soveti restavracian,minchev hima rusnere inch anumein dra bazayi naxapatrastumner.

Vahan , : Yerevan
01.08.2010 12:23
+0 / -0
Մենք մեր ստրկամտությամբ և անինքնասիրությամբ միշտ էլ տարբերվել ենք մյուսներից: Պարզապես պետք է հենց մեր պատմությունից դասեր քաղենք...........

gugo , : erevan
01.08.2010 10:27
+0 / -0
pastoren lriv daranq rusi struk.
Մեկնաբանություններ էջ 2-ից
    Հաջորդը