Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:32

Իրավունք

Փաստաբանը «անհիմն» է որակում Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը

«S.O.S. Թեղուտ» երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքը նրա շահերի պաշտպան Նոնա Գալստյանը «ամբողջովին անհիմն» է որակում՝ պնդելով, թե «վարույթն իրականացնող մարմինը չի կատարել գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն»:

Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի
x
Բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Մարիամ Սուխուդյանի

Մուլտիմեդիա

Աուդիո
Տեքստի չափը - +
Ըստ հարուցված գործի նյութերի, 2008 թվականի նոյեմբերին Մարիամ Սուխուդյանը «շահադիտական դրդումներով սուտ տեղեկություններ է տրամադրել ԶԼՄ-ներին, թե Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից դպրոցի սաների նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ են կատարվել»։

«Մեր նպատակը այս գործով մեկն է լինելու՝ գործի իրական հանգամանքների բացահայտումը, գործով օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության իրականացումը եւ իրական մեղավորին պատասխանատվության ենթարկելը», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը ասաց փաստաբան Նոնա Գալստյանը:

Նրա խոսքով, զրպարտության հիմքով հարուցված քրեական գործով Էրեբունու քննչական բաժինը նախաքննություն իրականացնելու իրավասություն չուներ, ուստի իրենք արդեն բացարկ են ներկայացրել դատախազություն:

«Հայլուր»-ի արդեն նախկին լրագրող Սյուզան Սիմոնյանը, ում պատրաստած ռեպորտաժի հիման վրա է հարուցվել այս քրեական գործը, ասուլիսում հայտարարեց, որ այդ եւ նույն թեմայով մյուս ռեպորտաժները պատրաստել է ոչ թե Մարիամ Սուխուդյանի առաջարկով, այլ սեփական նախաձեռնությամբ:

Առաջին ռեպորտաժում ներկայացված աշակերտուհին, Սիմոնյանի փոխանցմամբ, նախաքննությունն իրականացնող մարմնին տված ցուցմունքում հրաժավել է ռեպորտաժում ասածներից՝ ծնողների ճնշման ներքո:

«Ես զանգահարեցի նրա մորը եւ խնդրեցի, որ երեխային չճնշի», - պատմեց լրագրողը: - «Մայրը ասաց, որ՝ ես նրան ծեծել եմ, գցել եմ դիվանի վրա, եւ խնդրում եմ մեզ չանհանգստացնել այլեւս»:

Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործի հարուցման եւ մեղադրանքի առաջադրման հիմքում դրել է միայն առաջին տեսանյութը՝ իրավական գնահատական չտալով երկրորդ տեսանյութին, որում դպրոցի մեկ այլ շրջանավարտ եւս պատմում է նույն ուսուցչի կողմից նույնատիպ գործողությունների իրականացման մասին: Սյուզան Սիմոնյանի խոսքով, սեռական ոտնձգությունների մասին գործը դարձավ զրպարտության, այնուհետեւ՝ սուտ մատնության մասին գործ, միայն մեկ պատճառով. - «Սեռական ոտնձգությունների մեղադրանքի հետեւում չկար պահանջատեր: Այս երեխաները այնքան խոցելի են, այնքան անօգնական են, որ չեն կարող իրենց պաշտպանել»:

Այլ հրապարակումներ

Մոսկովյան հանրահավաքի արդյունքում բանաձեւ ընդունվեց

Ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։

Աուդիո Փետրվարի 4-ի մամուլ

«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի լրագրողական հանրությանը հերթական մարտահրավերն է նետվել, բայց այս անգամ` առանձնակի ցինիկությամբ եւ անպատկառությամբ։ Այս անգամ ոչ թե ինչ-որ մեկը դատական հայց է ներկայացրել որեւէ լրագրողի եւ լրատվամիջոցի դեմ` փորձելով սնանկության հասցնել այդ լրատվամիջոցին, այլ պարզապես ձերբակալել են լրագրողի` «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանին։ Այս անգամ ոչ թե մամուլն են փորձում սնանկացնել, այլ ոստիկանությանն է պարտադրվում ի ցույց դնել իր սնանկությունը` Հայկին ձերբակալելով մի այնպիսի անհիմն ու անհեթեթ մեղադրանքով, որը եթե հանձնարարվեր մանկապարտեզի երեխաներին, ապա նրանք, անկասկած կհրաժարվեին նման անհեթեթ քայլով դառնալ զավեշտի առարկա»։

Ոստիկանության պարզաբանումները Հայկ Գեւորգյանի կալանավորման առնչությամբ

Ըստ հաղորդագրության` Հայկ Գեւորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայրից դիմել է փախուստի: