Մատչելիության հղումներ

Անդրանիկ Թեւանյան. «Ինչո՞ւ վատնվեցին պահուստները»


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը գտնում է, որ վարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարը եւ էկոնոմիկայի նախարարը պետք է պատասխանատվության ենթարկվեն վերջին ամիսներին Հայաստանի պահուստային միջոցները «վատնելու» համար:

«Ես կարծում եմ, որ դատախազությունը պետք է այս հարցով զբաղվի` պետական շահերի պաշտպանության տեսակետից, քանի որ նույնիսկ վերջին օրը` երկուշաբթի, երբ որ անցում կատարվեց այսպես ասենք` լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այդ օրը վատնվեց 31 միլիոն դոլարից ավելի գումար: Եթե մենք դրան էինք անցնելու, ապա ինչո՞ւ այդքան մեծ ծավալի պահուստներ վատնվեցին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Թեւանյանը:

«Եթե վերջին ամիսներին այդ պահուստային միջոցները չվատնվեին, պետությանը ֆինանսական հարված չէր հասցվի», - հայտարարեց տնտեսագետը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG