Մատչելիության հղումներ

«Բարև Երևան»-ի առաջարկը․ բնակարաններ՝ զոհվածների ընտանիքներին


Երևանի ավագանու նիստ, արխիվ
Երևանի ավագանու նիստ, արխիվ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը այսօր դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված երկու զինծառայողների ընտանիքներին:

«Իհարկե տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երևանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով: Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 և 2 տարեկան երեխաներ», - քաղաքապետին գրում է ընդդիմադիր խմբակցությունը:

Հիշեցնելով, որ ավագանու փետրվարյան նիստում հաստատվել է Երևանի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը, որտեղ առկա է մոտ 440 բնակարան, «Բարև Երևան»-ը շարունակում է․ - «Վստահ եմ, որ Դուք ևս մտահոգ եք լուծել այս ընտանիքների բնակարանների խնդիրը, ավելին՝ պարտավորված եք Ձեզ զգում: Առաջարկում ենք Երևանի ավագանու մոտակա նիստում ներկայացնել այս ընտանիքներին բնակարան հատկացնելու մասին համապատասխան նախագիծ, որը Ձեր իրավասությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG