Մատչելիության հղումներ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կայցելի Իրան


ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ պատրաստվում է «կարևոր այց» կատարել Իրան:

Ելույթ ունենալով ԵՄ արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ՝ Մոգերինին հավելել է, թե Եվրամիության անդամ բոլոր 28 երկրները կողմ են Իրանի հետ հարաբերությունների բարելավմանը:

«Կարևոր է տեսնել անդամ երկրների միասնականությունը Իրանի հետ մեր աշխատանքի ուղղության, մտադրությունների և նախապատրաստական աշխատանքի հարցում», - ասել է նա:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ Իրան կատարելիք իր այցի ժամկետները դեռ չեն հստակեցվել: Մոգերինին հավելել է, որ փետրվարի 15-ին Բրյուսելում նախատեսված է իր հանդիպումը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

Անցյալ տարի աշխարհի վեց գերտերությունների ու Իրանի միջև բանակցությունները դրական արդյունքի հանգեցրեցին։ Իրանի միջուկային ծրագրերը կրճատելու և վերահսկելու դիմաց Արևմուտքը համաձայնեց վերացնել պատժամիջոցները: Հունվարի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեցին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG