Մատչելիության հղումներ

Ասորական պատվիրակությունը կարևորել է ցեղասպանությունների ճանաչման գործում ջանքերի համախմբումը


ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով արտերկրից ժամանած ասորիների պատվիրակության անդամներին և Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խոսրոևային:

ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու և վշտակցություն հայտնելու համար: Անդրադառնալով երկու ժողովուրդների անցած պատմական ուղուն՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ նրանց միավորում են ոչ միայն բազմաթիվ ընդհանրությունները, այլև երկու ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանության ցավը:

Այս համատեքստում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է այս տարի մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարությանը և շեշտել, որ այսուհետ Հայաստանն անելու է հնարավորը, որպեսզի ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչի և դատապարտի ասորիների և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, քանի որ, ըստ ԱԺ փոխնախագահի, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է նոր հանցագործության:

Ասորական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ԱԺ հայտարարության կապակցությամբ և իրենց հերթին կարևորել ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործում ջանքերի համախմբումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG