Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, կեղմերը կարևորել են տնտեսական համագործակցության հարցերը, և հատկապես նախանշված խոշոր ծրագրերի իրականացման գործում հետևողական աշխատանքը, որը, զգալիորեն կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճին և իր ազդեցությունը կունենա այլ ոլորտներում հարաբերությունների առավել սերտացման վրա:
Իրանի արտգործնախարարին այսօր ընդունել են նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: