Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի էջում՝ նշելով, որ ցնցված է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա հարձակումից։
Փաշինյանը նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։
«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - գրել է Հայաստանի վարչապետը։
Երեկ հաղորդվեց, որ Ռոբերտ Ֆիցոն զինված հարձակման է ենթարկվել, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս կառավարության արտագնա նիստից հետո, երբ վարչապետը ողջունում էր դրսում հավաքված քաղաքացիներին։ Սլովակիայի լրատվամիջոցների տվյալներով՝ չորս կրակոց է արձակվել կառավարության ղեկավարի ուղղությամբ։
Քաղաքական գործչին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա հիվանդանոց: Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Ֆիցոնի կյանքին վտանգ է սպառնում: Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցածը մահափորձ է որակել:
Ավելի ուշ TV Markíza հեռուստակայանը հաղորդեց, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող Յուրայ Չինտուլան՝ Լևիցա քաղաքից: