Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը ներում է շնորհել ոստիկանական մեքենան հրկիզած ընդդիմադրին


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 2023 թվականի մարտին Թբիլիսիի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանական մեքենան հրկիզած ակտիվիստ Լազարե Գրիգորիադիսին։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ նա այդ քայլին է դիմել, քանի որ կարծում է, որ ցուցարարի դեմ կայացված դատավճիռը «անհամաչափ խիստ է»։

Ավելի վաղ Թբիլիսիի դատարանը Գրիգորիադիսին դատապարտել էր 9 տարվա ազատազրկման։ Վրացական դատախազության պնդմամբ՝ Գրիգորիադիսի գործողությունների հետևանքով ոստիկանական մեքենա էր այրվել, ոստիկաններից մեկն էլ այրվածքներ էր ստացել։

XS
SM
MD
LG