Մատչելիության հղումներ

«1915-ի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկը մնում է Անկարայի օրակարգում


Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ
Հայաստան, Երևան - Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին, արխիվ

«1915 թվականի իրադարձություններն» ուսումնասիրող համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը դեռ մնում է օրակարգում, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը:

Ելույթ ունենալով Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր անցկացվող «Մտացածին հայոց ցեղասպանությունը. հայտարարություններ և փաստեր» խորագրով գիտաժողովում՝ Ջահիթ Բաղչին պնդել է, թե «այսօր 1015-ի իրադարձությունները նպատակաուղղված անվանում են ցեղասպանություն, սակայն դրա հետազոտությունը պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների գործն է»:

«2005 թվականին Թուրքիան առաջարկել է ստեղծել այդ դեպքերն ուսումնասիրող համատեղ հանձնաժողով, բայց Հայաստանը մինչ այժմ չի պատասխանել այդ առաջարկին: Հակառակը, նրան հաջողվել է առաջ մղել այդ հարցը որոշ երկրների խորհրդարաններում: Այդ առաջարկը դեռ օրակարգում է», - APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է թուրք դեսպանը:

«Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան այժմ ուժեղ պետություն է բոլոր հարթակներում՝ գալիք հարյուր տարվա նպատակներով», - նաև ընդգծել է Բաղչին:

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում գործադրված Հայոց ցեղասպանության շուրջ մեկուկես միլիոն զոհերի հիշատակի օրն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ: Թուրքիան այն հերքում է:

XS
SM
MD
LG