Մատչելիության հղումներ

Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել


Երեկ Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման է ենթարկվել 13 անձ, որոնցից 5-ին ներկայացրել են Քննչական կոմիտե, մնացածին ազատ արձակել, «Ազատությանը» հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Քննչական ներկայացվածների մեջ է նաև քաղաքապետ Սուրեն Պետրոսյանը, որին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG