Մատչելիության հղումներ

Մոսկվան կրկին խոսում է եռակողմ համաձայնություններն իրականացնելու անհրաժեշտության մասին


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունը կոլեգիայի նիստ է անցկացրել «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջմղման մասին», որը նախագահել է նախարար Սերգեյ Լավրովը։

Նիստի մասին հրապարակված հաղորդագրությունում նշված է, որ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու նպատակով «հավաքական Արևմուտքը» Ուկրաինայից հետո փորձում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային այլ տարածքներում, ներառյալ՝ Հարավային Կովկասում, ու խախտել տարածաշրջանի երկրներին Ռուսաստանին կապող դաշնակցային և գործընկերային հարաբերությունները, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական գործընկերության գործող մեխանիզմները։

Ռուսաստանը, ելնելով Հարավային Կովկասում կայունություն, անվտանգություն և բարեկեցություն ապահովելու առաջնահերթությունից, կշարունակի զարգացնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված և փոխշահավետ համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, նշված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված եռակողմ համաձայնություններն իրականացնելու ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը և հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG