Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագետներն սկսել են կոորդինատների ճշտումը. կառավարություն


Հայաստանի և Ադրբեջանի սահմանին այսօր՝ ապրիլի 23-ին, երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա, փոխանցում է ՀՀ կառավարությունը։ Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նաև հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը:

Նշվում է, որ սա արվում է սահմանազատման հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։

Ըստ այդ պայմանավորվածության՝ կողմերը «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:

ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն հայտնեցին, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG