Մատչելիության հղումներ

Երևանում ասել են՝ սահմանազատումն իրականացվելու է այնպես, ինչպես հայտարարվել է. Կիրանցի վարչական ղեկավար


Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հարցազրույց տալ չցանկացավ, բայց պատմեց՝ երեկ երևանցի բարձրաստիճան պաշտոնյաներն, ըստ էության, ասել են՝ սահմանազատումն իրականացվելու է այնպես, ինչպես հայտարարվել է։ Հստակ կետեր կան, որոնք համաձայնեցված են։

Երեկ նաև վարչապետի հետ են հանդիպել, կառավարությունից դուրս են եկել կեսգիշերին մոտ։ Այս պահին հայտնի է, որ Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում միջպետական ճանապարհի կամուրջի հատվածը։ Այդ կողմում տներ էլ կան, բայց դեռ հստակ չէ՝ դրանք էլ կանցնեն այն կողմ, թե՝ ոչ։ Դա, ըստ էության, պարզ կլինի հենց գործընթացի ժամանակ։

Գյուղացիները վստահ են՝ դրանք էլ են անցնելու։ Նրանք խումբ - խումբ քայլում են դեպի այն հատվածը, որտեղ ճանապարհը փակ է

Շահինյանը հրաժարական չի տվել, ասաց՝ ինքն իր տեղում աշխատում է։ Եթե նման պահանջ լինի, կանի այնպես, ինչպես համագյուղացիներն են ուզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG