Մատչելիության հղումներ

ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները


Եվրամիության արտաքին գործերի նախարարները ապրիլի 22-ին համաձայնել են ընդլայնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Իսրայելի վրա Թեհրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Եվրամիությունն արդեն ունի բազմաթիվ պատժամիջոցների ծրագրեր Իրանի դեմ՝ զանգվածային ոչնչացման զենքերի տարածման, մարդու իրավունքների ոտնահարման և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։ Բայց ԵՄ մի քանի երկրներ կոչ են արել ընդլայնել անօդաչու թռչող սարքերի հետ կապված պատժամիջոցների ռեժիմը։

Ապրիլի լույս 14-ի գիշերը Իրանը մի քանի հարյուր ԱԹՍ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը Իսրայելի կողմից ռմբակոծման, որի հետևանքով իրանցի բարձրաստիճան զինվորական զոհվեց։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Թեհրանը հայտարարեց, որ հարձակումը պատասխանն էր ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա Իսրայելի օդային հարվածի, որի հետևանքով իրանցի պաշտոնյաներ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG