Երեկ ուշ երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում, որը զգացվել է նաև Հայաստանի Սյունիքի մարզում:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ 4,7 մագնիտուդով երկրաշարժը նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է տեղական ժամանակով ժամը 22:01 Իրանի Խոյ քաղաքից 11 կիլոմետր արևելք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում՝ 2-3 բալլ, Ագարակ և Ալվանք գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան: