Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից 368 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Թոքաթի Սուլուսարայ շրջանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ Թոքաթում մզկիթներ, տներ են վնասվել։ Հաղորդվում է նաև մեկ տուժածի մասին։
2023-ի փետրվարի 6-ի վաղ առավոտյան Թուրքիայում տեղի ունեցավ 100-ամյակի ամենաղետալի երկրաշարժերից մեկը՝ հողին հավասարեցնելով մի քանի քաղաքներ, աղետի զոհ դարձավ առնվազն 56 հազար մարդ, ևս 6 հազարը զոհվեցին սահմանից այն կողմ՝ Սիրիայի տարածքում։