Մատչելիության հղումներ

Միրզոյանը կայցելի Սաուդյան Արաբիա


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Ապրիլի 17-18-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում:

Ինչպես նշում է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը, 2023 թվականի նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանից առաջին բարձրաստիճան այցն է Սաուդյան Արաբիա:

Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպում կունենա Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ:

Նախատեսված են Սաուդյան Արաբիայի գործընկերների հետ նաև այլ հանդիպումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG