Մատչելիության հղումներ

Վրացական ՀԿ-ները չեն հայտարարագրում ստացած եկամուտները. Կոբախիձե


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրացական հասարակական կազմակերպությունները (ՀԿ-ներ) ամբողջությամբ չեն հայտարարագրում ստացած եկամուտները, այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի շրջանառության մեջ դնելը։

«Մենք ուսումնասիրել ենք Վրաստանի յոթ առավել հարուստ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները՝ պարզելով, որ 2012 թվականից ի վեր դրանք հայտարարագրել են իրենց եկամուտների միայն 18 տոկոսը», -նշել է Վրաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ պաշտոնական մարմինները որևէ տեղեկություն չունեն, թե մնացյալ միջոցները ինչ նպատակներով են ծախսվել։

«Չհայտարարագրված միջոցների ընդհանուր ծավալը 26 միլիոն դոլար է կազմում», - մանրամասնել է Կոբախիձեն։

  • 2023 թվականի գարնանը այս նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը բախվեց հանրային լուրջ դժգոհությունների և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։
  • Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցությունը ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG