Մատչելիության հղումներ

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է վերսկսել աշխատանքը


Իրանում Ադրբեջանի դեսպանատունը, արխիվ
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը, արխիվ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը պատրաստվում է վերսկսել աշխատանքը: Այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպանը՝ ազդարարելով երկու երկրների միջև հարաբերությունների ջերմացման մասին:

Աբբաս Մուսավին տեղեկացրել է, որ ադրբեջանական պատվիրակությունն արդեն մեկնել է Թեհրան, դիվանագետը, սակայն, չի հստակեցրել դեսպանատան վերաբացման կոնկրետ ժամկետները։

Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել է իր գործունեությունը անցած տարվա հունվարին դեսպանատան վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։

Հարձակումը, որը Բաքուն անվանել է «ահաբեկչական ակտ», հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման, Ադրբեջանին տարհանել էր իր դեսպանատան աշխատակիցներին Թեհրանից:

Դեսպան Մուսավին անդրադառնալով միջադեպին պնդել է, որ երկու երկրների կողմից իրականացված հետաքննությունը փաստել է՝ հարձակման հիմքում անձնական դրդապատճառներ են եղել:

XS
SM
MD
LG