Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի նախկին թիմակիցները նոր կուսակցություն են հիմնում


Վրաստանում առաջիկա նոյեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ վրաց ընդդիմադիր գործիչներ Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան հայտարարում են քաղաքական նոր կուսակցություն հիմնադրելու մասին։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին կուսակիցներին միավորող քաղաքական ուժը կոչվում է «Ախալիա» (Նոր)։ Մելիայի խոսքով՝ քաղաքական նոր շարժման անդամներին միավորում է «հաղթանակը, այլ ոչ թե վրեժը»։

«Մենք պայքարում ենք հանուն Վրաստանում նորովի փոփոխությունների»,- իր հերթին հայտարարել է Գվարամիան։

Անցած շաբաթներին Սաակաշվիլին, մեկնաբանելով նախկին թիմակիցների կողմից նոր կուսակցություն հիմնելու մասին լուրերը, պնդել է՝ «Միացյալ ազգային շարժման կրկնօրինակը ստեղծելու փորձեր միշտ են տապալվել»։

XS
SM
MD
LG