Մատչելիության հղումներ

Ռազմական ոստիկանությունը զենք-զինամթերքի հայտնաբերման մասին է հայտնում


ՊՆ ռազմական ոստիկանության (ՌՈ) Գյումրու բաժինը քաղաքացիների շրջանում հայտնաբերել է գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգեր, փամփշտատուփեր և 3007 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։

ՌՈ-ն հաղորդում է, որ շարունակվելու են ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքները, հորդորում դրանք կամավոր հանձնել։

44-օրյա պատերազմից հետո 17 հազար ինքնաձիգ է անհետացել։ Անհետացած ինքնաձիգերի մասին ներքին գործերի նախարարի հայտարարությունից օրեր անց՝ հունվարի վերջին, գերատեսչությունից պարզաբանել էին, թե աշխատում են Պաշտպանության նախարարության հետ՝ դրանց գտնվելու վայրը պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG