Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ն «հայկական կողմից կրակ բացելու» մասին է պնդում


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի զինված ուժերը երեկ երեկոյան Երասխի հատվածից «կրակ են բացել» Նախիջևանի՝ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը դեռևս չի արձագանքել այս հաղորդմանը։

Հայկական կողմը երեկ հերքել էր Բաքվի մեկ այլ պնդում, նաև տեղեկացրել, որ կեսօրի մոտակայքում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն են կրակ բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

XS
SM
MD
LG