Մատչելիության հղումներ

Բաքուն հակադարձում է Երևանի հերքմանը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ի պատասխան հայկական կողմի հերքմանը հանդես է եկել նոր հայտարարությամբ` վերստին պնդելով, որ Հայաստանի զինված ուժերը այսօր 12:45-ին կրակ են բացել Քելբաջարի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

Որպես ապացույց Ադրբեջանի ՊՆ-ն ներկայացրել է «համապատասխան հսկողության միջոցների հստակորեն հաստատած» տվյալներ՝ «կրակը բացվել է նշված կոորդինատներում տեղակայված հայկական զինված ուժերի դիրքերից (40°05'04" հյուսիսային; 45°52'28" արևելյան)»:

«Որոշ ժամանակ անց, կատարված զինված սադրանքը թաքցնելու նպատակով, ՀՀ ՊՆ-ն տեղեկություն է տարածել, թե իբր կրակը բացվել է մեր ստորաբաժանումների կողմից, և այս ապատեղեկատվությանը հավաստի տեսք տալու համար նշել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերի կոորդինատները», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հավաստիացնում է ՝ իրենց ստորաբաժանումները կրակ չեն բացել, «պայմանական սահմանին անխախտ կայունություն ապահովելու նպատակով հակառակ կողմի սադրանքի հետ կապված որևէ պատասխան գործողություններ չեն իրականացվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG