Մատչելիության հղումներ

Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու Արևմուտքի ցանկությունը «ցնորք է». Անտոնով


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելու Արևմուտքի ցանկությունն «անիրատեսական ցնորք է», հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Ռուսները միասնական ճակատում՝ առաջնագծում և թիկունքում, մղում են հայրենիքի համար ամենակարևոր ճակատամարտը նացիզմի դեմ, որը կրկին գլուխ է բարձրացել մեր եղբայրական պետության տարածքում»,- նշել է նա և ավելացրել. «Գաղտնիք չէ, որ այդ հանցավոր գաղափարախոսությունը դրսից է ակտիվորեն խրախուսվում և սնվում»:

Նախագահ Ջո Բայդենն այսօր ավելի վաղ հաստատել է, որ Միացյալ Նահանգներն ավելի քան 500 պատժամիջոց է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական զարգացումների և Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG