Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետն ընդունել է Հայաստան այց կատարելու Փաշինյանի հրավերը


Հայաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել իր վրացի պաշտոնակցի հետ, հաղորդում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանն Իրակլի Կոբախիձեին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու առիթով, հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան։ Կոբախիձեն ընդունել է այդ հրավերը։

Երկու երկրների վարչապետները քննարկել են հարաբերությունների զարգացումը։

Վրաստանի խորհրդարանը փետրվարի 8-ին հաստատել էր նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության կազմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG