Մատչելիության հղումներ

Նոր Արեշում փլատակներից երկու քաղաքացու դի է դուրս բերվել


Նոր Արեշում փլատակներից երկու հոգու դի է դուրս բերվել, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Փրկարարները փլատակներից երկու տուժածի են նաև դուրս բերել, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները մեկի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսինը՝ ծանր։

Փրկարար ծառայությունը կեսօրին է ահազանգ ստացել Նոր Արեշում պայթյունի մասին։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են՝ երկու տուն է փլուզվել։

Իրավապահներն արդեն քրեական վարույթ են նախաձեռնել՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG