Մատչելիության հղումներ

Գազայի հարավում Իսրայելի հարվածներից առնվազն 50 մարդ է զոհվել


Գազայի հարավում գտնվող Խան-Յունիս բնակավայրին՝ Իսրայելի կողմից անցած գիշեր և այսօր առավոտյան հասցված հարվածների զոհերի թիվը հասել է 50-ի, ևս 100 մարդ վիրավորվել է, հաղորդում է Գազայի առողջապահության նախարարությունը։

ԱՄՆ և ԵՄ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման վերահսկողության տակ գտնվող Գազայի առողջապահության նախարարության խոսնակ Աշրաֆ Ալ-Գիդրան չի բացառել, որ զոհերի թիվն առաջիկայում կարող է աճել։

«Տուժածներից շատերը շարունակում են մնալ փլատակներում և իսրայելական հարձակման պատճառով բժիշկներն ի վիճակի չեն մոտենալ նրանց», - նշել է պաղեստինցի պաշտոնյան։

XS
SM
MD
LG