Մատչելիության հղումներ

Պաշտոնական տվյալով՝ Բաքվում պահվում է 55 հայ, ևս 80 գերեվարվածի ճակատագիրն անհայտ է


Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան, արխիվ
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան, արխիվ

Ըստ պաշտոնական տվյալների՝ այս պահին Բաքվում պահվում է 55 հայ, նրանց թվում՝ 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ, այսօր հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

«Սա ընդամենը պաշտոնականացված գերիների թիվն է, սրանից զատ Ադրբեջանում գերեվարվել են առնվազն 80 ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլեր չեն իրականացվում», - ասաց Սահակյանը:

«Այս տեսանկյունից, գերեվարվածների խումբը գտնվում է պաշտպանվածության ավելի բարձր աստիճանում, քանի որ առնվազն գերեվարման հանգամանքները հաստատվել են, իսկ մյուս խմբի առնչությամբ տեղաշարժ չկա, և դեռևս 2021 թվականի գարնանից չեն արձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց», - ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը։

XS
SM
MD
LG