Մատչելիության հղումներ

Ադրբեջանը և Թուրքիան չեն մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի առաջնությանը


Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

Նոյեմբերի 10-ից 12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի մարզիկները, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ղեկավար Միքայել Հայրապետյանի փոխանցմամբ՝ ավելի քան 70 երկրների ներկայացուցիչներ արդեն ներկայացրել են մրցույթին մասնակցելու հայտեր։

Ենթադրվում է, որ առաջնությանը մասնակցելու և այն դիտելու համար Հայաստան կժամանեն ավելի քան 500 մարզիկներ և ավելի քան 2.5 հազար հյուրեր։

Առաջնությանը պատրաստվելու համար հայ սամբիստները հոկտեմբերի 25-ից մարզվում են Օլիմպավանի բազայում, նրանց առաջին մրցելույթները տեղի կունենան նոյեմբերի 10-ին։

Առաջնությունը բոյկոտելու դրդապատճառների մասին Թուրքիայի և Ադրբեջանի մարզական կառույցները որևէ պարզաբանում դեռ չեն ներկայացրել:

Այս տարվա ապրիլի 15-ին Երևանում «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում հեռուստատեսության դիզայներ Արամ Նիկոլյանն այրել է Ադրբեջանի դրոշը:

Այդ միջադեպից հետո Ադրբեջանի հավաքականն ի նշան բողոքի հեռացել է Հայաստանից, իսկ թուրք ծանրորդները հայտարարել են իրենց հաղթանակներն Ադրբեջանին նվիրելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG