Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի, ադրբեջանական կողմն անկանոն կրակել է Թաղավարդի ու Կարմիր շուկայի ուղղությամբ, Բաքուն հերքում է


Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ, հրաձգային տարբեր զինատեսակներից, ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով՝ տուժածներ չկան:

«Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ», - ասված է հաղորդագրությունում։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքեց հաղորդումը՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG