Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին


Կուրսկ, 4-ը ապրիլի, 2024թ․
Կուրսկ, 4-ը ապրիլի, 2024թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի լույս 2-ի գիշերը ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է որսացել և խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջաններում, Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասի տարածքում։

Սմոլենսկի շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը հաղորդել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սմոլենսկի շրջանի հարավարևելյան հատվածում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքին։

Նշվում է նաև, որ մարտի 17-ից հետո առաջին անգամ Օրյոլի մարզը ևս ենթարկվել է ԱԹՍ հարձակման,նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, մի քանի տնային տնտեսություններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։

Ոչ մի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում։

Այսօր Ուկրաինական կողմն իր հերթիան հաղորդել է, որ Ռուսաստանը հարվածել է Օդեսային, նշվում է 14 վիրավորի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG