Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իրավապահներին են ներկայացվել Միհրան Պողոսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը


ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան, արխիվ
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան, արխիվ

Համապատասխան ընթացակարգերի ապահովմամբ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին է ներկայացվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը: Այդ մասին այսօր «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից:

Անցած շաբաթվա վերջին Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդեց, որ Պողոսյանը ձերբակալվել է Ռուսաստանում:

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։ Հինգ օր անց էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG