Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ժամանեց Մոսկվա


Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այցի շրջանակներում նախագահն այսօր կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա բուհի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես կգա ելույթով և կպատասխանի հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG