Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ողջունում է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի բանակցությունների ավարտը


Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը:

Բանակցությունների ավարտի մասին, հիշեցնենք, հայտարարվեց շաբաթասկզբին՝ Հայաստանի նախագահի Բրյուսել այցի ժամանակ:

«Հայաստանի Հանրապետության նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցից մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի նախագահի արած կոչին», - ընդգծել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակը:

«Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնել ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ: Այն դյուրին կդարձնի համագործակցության զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար, դրանով իսկ ապահովելով ֆրանսիական և եվրոպական աշխարհագրական նշումների պաշտպանությունը», - Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնի փոխանցմամբ՝ ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG