Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ շփման գծում կա որոշակի լարվածության աճ զինատեսակների առումով։

«Հակառակորդն այսօր օգտագործել է ականանետեր, թեթև հրետանի։ Ես կարծում եմ, որ մենք դրան պետք է, ինչպես միշտ, մշտական պատրաստությամբ, զգոնությամբ մոտենանք, որովհետև հակառակորդը չի թաքցրել և չի թաքցնում իր նպատակները, իր առջև դրվող խնդիրները», - ասաց նախարարն՝ ընդգծելով, որ Զինված ուժերը շարունակում են լիովին վերահսկել իրավիճակը և շարունակելու են կատարել իրենց գործն այնպես, ինչպես կատարել են այս բոլոր տարիներին։

Սարգսյանը նշեց, որ զինադադարի ցանկացած խախտում՝ մեծ կամ փոքր, որևէ ձևով չի կարող արդարացվել։ «Զինադադարի ռեժիմը սահմանված է միջազգային պարտավորություն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով, պաշտպանության նախարարության, Զինված ուժերի խնդիրն է ապահովել դրանց լիարժեք կատարումը պատասխան գործողություններով, ինչը մենք անում ենք», - ասաց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG